Ադրբեջանը պաշտոնապես միջազգային դիտորդների է հրավիրել՝ մասնակցելու նախագահական ընտրություններին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավեր են ստացել 9 միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՍՏՀԿ-ն,ԵԽԽՎ-ն, ԱՊՀ-ն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԻՀԿ-ն, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդն ու ՎՈւԱՄ-ը:

Հիմնական հավակնորդն է համարվում Իլհամ Ալիեւը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003-ից ի վեր: Ադրբեջանի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ միեւնույն մարդը նախագահի պաշտոնում կարող է վերընտրվել որքան ցանկանա: