Մեծ Բրիտանիայում վտանգավոր հանցագործի որոնման աշխատանքներում լավագույն կերպով օգտագործվել է կատվի ԴՆԹ-ի տվյալների բազան, որը ստեղծվել է ամերիկյան տվյալների բազայի օրինակով:
Այս եղանակը կիրառվել էր Դեյվիդ Գայի դաժան սպանության գործում, որի անդամահատված մարմինը հայտնաբերվել էր 2012թ. ամռանը: Գայի մարմնի վրա գտել էին կատվի մազեր, որոնք համեմատել էին բազայում առկա նմուշների հետ:
Անցկացված գենետիկ փորձերը ցույց են տվել, որ մազերը կարող էին պատկանել Տինկեր մականվամբ կատվին, որի տերը տվյալ քրեական հանցանքի մեջ մեղադրվող Դեյվիդ Հիլդերն էր: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
Արդյունքները գործին կցելու համար բիոնյութերն ուղարկվել են Քալիֆորնիա, որտեղ քրեագետները հաստատել են իրենց բրիտանացի գործընկերների ենթադրությունները: Փորձագետների եզրակացությունը մյուս ապացույցների հետ միասին ծառայել է նրան, որ արդյունքում դատարանը Դեյվիդ Հիլդերին դատապարտել է ցմահ բանտարկության:



























