Չինաստանի Լոհա քաղաքի կենդանաբանական այգում սկանդալ է հասունացել: Ի զարմանս այցելուների, «աֆրիկյան առյուծ» ցուցանակով վանդակում գտնվող կենդանին սկսել է շան նման հաչալ:
Պարզվել է, որ առյուծի փոխարեն մարդկանց տիբեթական մաստիֆ են ցուցադրել, որը փարթամ բաշ ունի եւ առյուծ է հիշեցնում: Սակայն այդ ձեղատեսակի շների մոտ մորթին այնպես է աճում, որ ծածկում է ողջ մարմինը եւ առյուծի հետ նմանությունը շատ պայմանական է: Այս մասին հաղորդում է РБК՝-ն վկայակոչելով չինական Beijing Youth Daily թերթը:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք չին պատրաստվում խաբել այցելուներին, եւ շունը պատահաբար է հայտնվել առյուծի վանդակում:
Միաժամանակ, պարզվել է, որ մաստիֆը միակ «կեղծ» կենդանին չէ այդ գազանանոցում. եւս մեկ շուն է հայտնաբերվել գայլի վանդակում, իսկ լեոպարդի վանդակում աղվես է բնակվում:



























