FEMEN շարժման ակտիվիստուհի Ամինա Թայլերը, ով վերջերս էր ազատ արձակվել, «դեմ է իսլամական կեղծ «ժողովրդավարության» մոդելին, որը փորձում է պարտադրել Թունիսի ղեկավարությունը»: Նա կոչ է անում «հեղափոխության միջոցով պաշտոնանկ անել իսլամիզմը», հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում ներկայացվել է Ամինայի՝ շարժմանը բնորոշ մինչեւ գոտկատեղը մերկ մարմնի լուսանկարը: Նրա մարմնի վրա անգլերենով գրչված է. «Մեզ պետք չէ ձեր ժողովրդավարությունը», հաղորդում է NEWSru Israel-ը:
Հիշեցնենք, որ 19-ամյա Թայլերը ձերբակալվել էր Թունիսի Կայրուան քաղաքում՝ «FEMEN» բառը մզկիթի պատին գրելու համար: Թունիսի ոստիկանության ղեկավարությունում հայտարարել են, որ Ամինային կալանավորելով փրկել են նրան իսլամիստների կատաղությունից:
Օգոստոսի 1-ին դատարանը բաց էր թողել նրան՝ մինչեւ գործընթացի սկիզբը: նա հայտնի է դարձել նրա համար, որ հրապարակել է իր թոփլես լուսանկարները, որի վրա գրված է եղել. «Իմ մարմինն ինձ է պատկանում: Թքած ունեմ ձեր բարոյականության վրա»:





























