Վրաստանը եւ Իսրայելը համատեղ հայտարարություն են ստորագրել հանցավորության դեմ պայքարի եւ հանրային անվտանգության բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հայտարարությունը կնքվել է Թբիլիսիում օգոստոսի 15-ին, Վրաստանի ԱԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի եւ պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող, Իսրայելի Ներքին անվտանգության նախարար Իցհակ Աարանովիչի միջեւ կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են գերատեսչությունների միջեւ համագործակցության հարցերը եւ ուսումնասիրել են հետագա նախագծերը: Հանդիպման ժամանակ Վրաստանի եւ Իսրայելի կառավարությունների միջեւ կնքվել է համաձայնագիր հանցավորության դեմ համատեղ պայքարի եւ հանրային անվտանգության բնագավառում փոխհամագործակցության մասին»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Իսրայելական պատվիրակության այցը կավարտվի օգոստոսի 18-ին:



























