Թոլ Ֆրանքլինն ու նրա ծնողները մեծ զարմանք են ապրել, երբ ծովից վերադառնալուց հետո մայրը սեղմել է որդու վիրավոր ծնկին եւ անյտեղից փոքրիկ կենդանի է դուրս սողացել:
Ամենայն հավանականությամբ, երբ տղան ընկել է Սպուներ նավանագստի մերձափնյա ժայռերից մեկի վրա եւ վերքի մեջ խխունջի ձու է ընկել, որը 3 շաբաթ անց հասունացել եւ դուրս է եկել:
Մինչ այդ, երբ մայրը ուռած ծնկի պատճառով երեխային հիվանդանոց էր տարել, բժիշկները ասել էին, որ օրգանիզմում վարակ կա: Նրան հակաբիոտիկներով բուժում էին նշանակել: Ոչ ոքի մտքով չէր անցել, որ երեխայի ծնկում խխունջ է մեծանում, հաղորդում է Daily Mail-ը:
Այժմ Տուրբո անունը կրող խխունջն ապրում է ընտանիքի մյուս կենդանիների հետ՝ փոքրիկ ակվարիումում:



























