Լոս Անջելեսի Լա Կրեսենտա շրջանում փակվել է տնային մանկապարտեզը, իսկ նրա տնօրենը ձերբակալվել է այն բանից հետո, երբ երկու տարեկան աղջնակը հոսպիտալացվել է` մարիխանայով թունավորման ախտանշաններով:
«Glendale News-Press»-ը տեղեկացնում է, որ 50-ամյա Ռուբինա Հարությունյանը կալանավորվել է անփութության եւ իր տնային մանկապարտեզում անվտանգության սպառնալքի ստեղծման համար: Իշխանությունները մանկապարտեզը փակել են, երբ տեսել են, որ այնտեղ էլեկտրականություն չկա:
Բժիշկները հաստատել են, որ երեխայի արյան փորձաքննության արդյունքներով մարիխուանայի ակտիվ տարրեր են հայտնաբերվել: Երեխայի ծնողները պատմել են, թե կարծում են, որ իրենց աղջիկը «մարիխուանա» է ընդունել մանկապարտեզում:
Ոստիկանությունը խուզարկություն են իրականացրել Հարությունյանի օբյեկտում: Նրանք նկատել են, որ զուգարանները չեն գործում, իսկ անբարենպաստ խոհանոցում կեղտոտ ամանների կույտ է եղել: Ոստիկանները նաեւ թմրանյութեր են հայտնաբերել:



























