ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել ամենամյա զորավարժությունները Եգիպտոսի հետ՝ այդ երկրում ընթացող իրադարձությունների պատճառով:
Բացի այդ, Օբաման հայտարարել է, թե ուրախ է, որ ժամանակավոր կառավարությունը գիտակցում է Եգիպտոսում կատարվող իրադարձությունների ողջ բարդությունը, հաղորդում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նրա խոսքով, չնայած Մուհամեդ Մուրսին ընտրվել էր ժողովրդավարական եղանակով, նա հաշվի չէր առնում բազում եգիպտացիների կարծիքը:
Միաժամանակ ԱՄն նախագահը դատապարտել է բռնությունների ալիքը: Նա կոչ է արել հանել արտակարգ դրության ռեժիմը եւ նշել է, թե ԱՄՆ-ը կողմերից որեւէ մեկին չի աջակցում:




























