Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնից ոչ հեռու  6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 16-ին, գրված էԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքում։ Մասնագետների տվյալով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վելինգտոնից 74 կմ դեպի հարավ-արեւմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորությունում։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Սեդոն քաղաքում եկրաշարժի հետեւանքով շինություն է փլուզվել։ Դադարեցվել է նորզելանդական բորսայի աշխատանքը։ Հարավային կղզու որոշ շրջաններում էլեկտրամատակարարումն անջատվել է։ Զոհերի մասին տեղեկություն չկա։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Նոր Զելանդիայի իշխանությունները դադարեցրել են երկրի օդային եւ երկաթուղային հաղորդակցումը։
Մեկ շաբաթ առաջ Վելինգտոնից 57 կմ հեռավորության վրա 6,5 մագնիտուդով  երկրաշարժ էր գրանցվել, որը հանգեցրել էր գնացքներով  միջքաղաքային հաղորդակցման դադարեցմանը եւ երկրի շատ շրջաններում էլեկտրամատակարարման անջատմանը։