ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ամերիկյան լրտեսական ծրագրերի մասին գաղտնի փաստաթղթեր հավաքել սկսել է դեռեւս 2012թ ապրիլին:
2012-ին Սնոուդենն աշխատել է Dell ընկերությունում, որը կատարել է Ազգային անվտանգության գործակալության պատվերները: Նա գործ է ունեցել գաղտնի փաստաթղթերի հետ եւ տեղյակ է եղել ինտերնետային հաղորդագրությունները կառավարելուց: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























