Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրավիճակը՝ կապված որոշ ուկրաինական ապրանքների ներմուծումն արգելելու հետ, պետք չէ կոչել «առեւտրային պատերազմ»
Նա նաեւ հայտարարել է, որ Ռոսպետրեբնադզորը պատրաստվում է ստուգել Roshen-ի գործարանները, ինչից հետո հնարավոր կլինի հրուշակեղենը վերադարձնել ռուսական շուկա: Այս մասին գրում է «Վզգյադը»:
Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորըհուլիսի 29-ին արգելել է Ռուսաստան ներմուծել Roshen ընկերության արտադրանքը՝ կապված արտադրանքի անհամապատասխան որակի հետ:


























