Ռուսական սոցցանցերը ողողված են մեռած աղավնիների լուսանկարներով։ Շատ բնակիչներ ասում են, որ մեռած թռչուններն աշխարհի վերջի սկիզբն են գուժում։
Վերջին օրերին ռուսական մայրաքաղաքի բնակիչները սկսել են տարօրինակություններ նկատել աղավնիների վարքում։ Մոսկվացիները նշում են, որ թռչունները շատ խեղճացած են։ Շատ մոսկվացիներ իրենց բակերում սատկած աղավնիներ են գտնում։
Փորձաքննությունը ցույց է տվել, որ սատկած թռչունների լյարդն ու ստամոքսն է ախտահարված եղել։ Մոսկվայի լաբորատորիա են տեղափոխել ինը թռչունների։ Փորձագետների խոսքով՝ նրանցից յոթի մահվան պատճառը սալմոնելոզն է եղել։ Մասնագետները նշում են, որ թռչուններին ամենից առաջ ախտահարում է այսպես կոչված Նյուքասըլի հիվանդությունը։ Հաշված օրերի ընթացքում վարակը սալմոնելայի հետ ոչնչացնում է աղավնու աղեստամոքսային ողջ համակարգը՝ սպանելով փետրավոր վարակակրին, հայտնում է Life News-ը։
Մասնագետները կարծում են, որ թռչունները կարող են վարակել նաեւ մարդուն աչքի միջոցով։ Ապահովության համար անասնաբույժները խորհուրդ են տալիս ձեռք չտալ կասկածելի թռչուններին, իսկ եթե շփումն այնուամենայնիվ կայացել է, հարկավոր է ձեռքերը լավ լվանալ օճառով։



























