Գրող Իզաբել Կեւորկյանը, ով 2008թ. Ֆրանսիայում հրապարակեց իր առաջին գիրքը՝ «Երեխան, որին դու ինձանից խլել ես», վերջերս թողարկել է իր երկրորդ վեպը՝ «Կարմիր երեխաները»: Այդ մասին է գրում «Nouvelles d`Arménie»-ը՝ մեջբերելով «Le Télégramme»-ին:
Խարդավանքը, որը բխում է իրական փաստից ու դիպել է անձամբ հեղինակին, տեղի է ունենում 80-ական թթ., Տրեզ-Իր լողափին` Դեվիդ Բոուի հնչյունների ներքո: Հայկական մի կատու դառնում է վեպի զարմանալի հերոս: Հերոսուհին վարում է տարօրինակ ու անսովոր հետաքննություն` պարզելու համար մի ողբերգական իրադարձություն, որը ջրի երես է դուրս եկել պատանեկությունից 30 տարի անց, նախկին համադասարանցիների հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ լինելով հոգեբանական թրիլլեր, սեփական անձի որոնում եւ Պրուստի «մադլենկա», այս վեպը հիշողության մեջ վեր է հանում անհոգ տարիները, երբ գիշերները Տրեզ-Իրում վերջանում էին վաղ առավոտյան:




























