Բրենթֆորդ քաղաքի կանադական մոթելներից մեկում 40 վիշապօձ են հայտնաբերել։

 30-ից 137սմ երկարությամբ օձերը պահվել են պլաստմասե արկղերում, որոնք առարկաներ պահելու համար են նախատեսված։
Համարը, որտեղ օձերն են եղել, վարձակալել էր զույգը, որը ոստիկանության ժամանման պահին բացակայում էր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին։

Քանի   որ օձերը պահվել են ոչ պատշաճ պայմաններում, դեպքի վայր են հրավիրվել  Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի կանխարգելման կազմակերպության աշխատակիցները, որոնք վիշապօձերին տարել են իրենց հետ։
Այս պահին օձերի վիճակը բավարար է։

Բրենթֆորդի օրենքն արգելում է վիշապօձերին որպես  ընտանի կենդանի պահելը, հայտնում է lenta.ru-ն։

Հիշեցնենք, օգոստոսի սկզբին Կանադայի արեւելյան Քեմփբոլտոն քաղաքում կենդանաբանական խանութից փախած 4 մետրանոց վիշապօձը երկու երեխայի էր խեղդել։ Ավելի ուշ իշխանությունները վիշապօձին քնեցնելու  որոշում էին կայացրել։

Կենդանաբանական խանութից փախած վիշապօձը խեղդել է երկու երեխաների

Երկու երեխաներին խեղդած վիշապօձին քնեցրել են