Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 16-ին կայացել է «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է 120 պատանի աշխարհի 15 երկրից:

Ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ է արել օգտագործելով բոլոր հնարավորություններն՝ առավել ամրապնդել կապը Հայրենիքի, իրենց հյուրընկալած ընտանիքի ու նոր ընկերների հետ:

Ծրագրի մասնակիցներին «Արի Հայաստան» երգով ողջունել է 2011 թվականի «Մանկական եվրատեսիլի» մասնակից Դալիթան:

Արիտունցիներին հայրենասիրական երգերի կատարումներով ոգեւորել է «Հայկազունք» համույթը:

Ծրագրի մասնակիցները հանդես են եկել յուրահատուկ հաշվետվությամբ՝ ներկայացնելով երկու շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերն ու ասմունքը:

«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներին հանձնվել են ծրագրի մասնակցության հավաստագրեր:

Վերջում արիտունցիները շուրջպար բռնեցին ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ: