Ամերիկյան Միչիգան նահանգում գազազած արջը հարձակվել է 12-ամյա աղջկա վրա եւ նրան ծանր վնասվածքներ հասցրել: Շոկային վիճակում գտնվող երեխային հասցրել են տեղի հիվանդանոց եւ վիրահատել: Պարզվել է, որ արջը ընկել է Էբբի Ուետերելի ետեւից, ով ոտքով ուղեւորվում էր դեպի Բեկսֆորդում գտնվող  իրենց տուն:

Կենդանին հասել է աղջկան եւ երեխայի  ազդրին խորը բացվածքներ հասցրել: Հրաշքով Էբբիին հաջողվել է ազատվել, սակայն արջը երկրոդ անգամ է հարձակվել նրա վրա: Երեխայի հայրը եւ հարեւանները օգնության ճիչեր են լսել, մոտ են վազել ու քշել գազանին: Այդ մասին է հայտնում Reuters գործակալությունը:

Այս պահին երեխայի վիճակը կայունացել է, նրա կյանքի այլեւս վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ գազազած արջի հարձակման երկու նմանատիպ դեպք գրանցվել էր օր առաջ ամերիկյան Այդահո եւ Բայոմինգ նահանգներում:

Արջերը վիրավորել են 4 մարդու