Եգիպտոսում ապրող Հայաստանի քաղաքացիները տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների հետեւանքով Հայաստան տեղափոխվելու ցանկություն չեն հայտնել, այդ թվում նաեւ` ժամանակավոր:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում ներկայումս  ապրում է Հայաստանի 400 քաղաքացի, այդ թվում` նաեւ երկքաղաքացիություն ունեցող անձինք: Եգիպտոսում հանգստացողների շարքում Հայաստանի քաղաքացիներ չկան:  Ներկայումս Հայաստանի 10 քաղաքացի Խուրգադում են` աշխատանքի բերումով: Նրանց հետ մշտական կապ է պահպանվում:

Ըստ առողջապահության նախարարության վերջին հաշվետվության` Եգիպտոսում «զայրույթի ուրբաթին» իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ զոհվել է 173 մարդ, այդ թվում` 95 մարդ Կահիրեում: