Սինայի թերակղզում իսլամիստները հրթիռակոծել են երկու ոստիկանական միկրոավտոբուս: Իրավապահներն ուղեւորվում էին Գազայի հատվածի ուղղությամբ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 24 մարդ, եւս 2-ը վիրավորվել է:

Ավելի վաղ Եգիպտսը հայտարարել էր հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է ոչնչացնել կենտրոնական եւ հյուսիսային Սինայի լեռներում տեղակայված գրոհայիների ճամբարների ոչնչացումը: Գործողությունում ներառված է մոտ 5 հազար զինվորական, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: