Xəzər TV եւ İnteraz հեռուստաալիքի լրագրողները հարձակման են ենթարկվել Գուբինսկի եւ Խաչմազսկի շրջաններում ապօրինի փայտամշակմամբ զբաղվող գործարանների մասին ռեպորտաժ պատրաստելիս:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ երկու շրջանների տարածքում գործում է նմանատիպ մոտ 40 գործարան:
Ռեպորտաժը նկարելու փորձի ժամանակ լրագրողներին գործարաններից մեկի տարածք չեն թողել, հետո փորձել են «պայմանավորվել»՝ կաշառք առաջարկելով:
Մեկ այլ գործարանում լրագրողների վրա հարձակում են գործել գործարանի պահակները, որոնք փակել են դռները եւ որոշ ժամնակ նրանց որպես պատանդ պահել:




























