Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին ծանոթացրել են մի կոկորդիլոսի հետ, որը ծնվել է Քեմբրիջի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուիի հետ նույն օրը եւ անվանվել վերջինիս պատվին:  Քաղաքապետի եւ երկկենցաղի հանդիպումը տեղի է ունեցել Ավստրալիայի Դարվին քաղաքում: 

ABC News-ը հայտնում է, որ Ջոնսոնը ողջունել է կոկորդիլոսին եւ նույնիսկ փորձել համբուրել նրան:  Քաղաքապետը հետաքրքվել է նաեւ   կենդանու տոհմածառով եւ արքայազն Ուիլյամին եւ նրա կնոջը` Քեյթ Միդլթոնին խորհուրդ տվել շուտափույթ այցելել Ջորջին, քանի դեռ  «նրանից պայուսակ կամ էլի որեւէ նման բան չեն պատրաստել»:

Կոկորդիլոս Ջորջը ավստրալացիների նվերն է  Քեմբրիջի արքայազնի ծննդյան օրվա կապակցությամբ: Այնուամենայնիվ, կոկորդիլոսը Լոնդոն չի ուղարկվի, այլ կմնա Դարվինի ակվարիումում, հայտնում է lenta.ru-ն:

Քեմբրիջի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին ծնվել է հուլիսի 22-ին` Բրիտանիայի մայրաքաղաքում: Մի քանի ժամ առաջ մամուլում  հրապարակվել են երեխայի առաջին պաշտոնական լուսանկարները: