Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգը պահանջել է խստացնել բանտերում պահվելու պայմանները այն բանից հետո, ինչ 20-ամյա կողոպտիչն իր ֆեյսբուքյան լուսանկարներում պատմել է այն մասին, թե ինչ լավ է ապրում ինքը ճաղերի հետեւում: Որպես ապացույց նա նաեւ լուսանկար է տեղադրել:

Լուսանկարում երեւում է հեռուստացույց, սառնարան, խաղերի համար նախատեսված սարք, չիպսեր: Հասարակության մոտ դժգոհություն է առաջացրել եւ այն, որ լուսանկարներն արվել են բջջային հեռախոսով, որոնք բանտերում արգելված են, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

Այդ ամենն արդարադատության նախարարի մոտ զյրույթ է առաջացրել: Նա հրամայել է կալանավորներին ավելի խիստ պայմաններով բանտախուց տեղափոխել: Հնարավոր է, որ նրանց պատիժը երկարաձգվի 1,5 ամսով: