Ավստրալացի բժիշկները 70-ամյա հիվանդի սեռական օրգանից պատառաքաղ են հանել, ով սեռական հաճույք ստանալու համար կասկածելի փորձ էր կատարել: Դեպքը նշանավորվում է նրանով, որ այն նկարագրել են նաեւ գիտական Journal of Surgery Case Report ամսագրում՝ վիրահատարանում կատարված նկարներով հանդերձ:
Սուր զգացողությունների 70-ամյա սիրահարը հայտնվել էր Կանբերայի հիվանդանոցում արյունոտ առանդամով, հաղորդում է The Canberra Times-ը: Ընդ որում առանդամի ներսում պատառաքաղը չէր երեւում, թեեւ շոշափման ժամանակ կամ ռենտգենյան նկարահանման ժամանակ նկատելի էր: Սեղանի պարագան սեռական օրգանից դուրս են բերել ընդհանուր անզգայացման միջոցով՝ օգտագործելով հատուկ աքցաններ ու քսուքներ: Վիրահատությունը բարեհաջող է ընթացել, տարեց հիվանդին տուն են ուղարկել:
Բժիշկները հազվադեպ չէ, որ ստիպված են լինում օգնել փորձարարների, որոնք իրենց մարմնի մեջ տարբեր պարագաներ են մտցնում: «Մարդու բանականությունը ինչ-որ չբարդութավորվող ու ստեղծագործ երեւույթ է»,-ընդգծել են բժիշկները, հաղորդում է NEWSru.com-ը:





























