Նախորդ կիրակի Ադրբեջանի Գաբալայի շրջանի անտառներից մեկում իր ձիով զբոսնող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վրա արջ է հարձակվել: Այս մասին հաղորդում է virtualaz.org-ը՝ վկայակոչելով միջադեպի ականատեսներին:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան Ազգային անվտանգության նախարարության գեներալ է: Զբոսանքի ժամանակ նա ձին կապել է ծառից,մ իսկ ինքը շքախմբի հետ իջել է գետի մոտ:

Արջը հարձակվել է ձիու վրա, սակայն երբ մարդկանց խումբը մոտեցել է դեպքի վայրին, կենդանին վախեցել է եւ փախել: Դեպքի վայր են բերել նաեւ անասնաբույժի: Ձիու պանաոցը լրջորեն վնասվել է:

Ականատեսների վկայությամբ՝ գեներալը հրամայել է, որ տեղի ունեցածը գաղտնի մնա: Տեղի բնակիչները նշել են, որ գեներալը հաճախակի է հանգստանում Գաբալայում: