Իրաքում մի շարք ահաբեկչությունների զոհ է դարձել 35 մարդ, վիրավորվել է ավելի քան 120 հոգի:

Մեկ օրվա ընթացքոմ 6 պայթուցիկ սարքերը վնասազերծելու ընթացքում սպանվել է 6 խաղաղ բնակիչ եւ 1 ոստիկան: Վիրավորվել է ավելի քան 98 մարդ:

Եվս երկու ավտոմեքենա են պայթեցրել Էլ-Ամարա քաղաքում: Բաղդադից  դեպի հյուսիս եւս մեկ պայթյուն է որոտացել սրճարանում, ինչի արդյունքում զոհվել է 5 մարդ,վիրավորվել՝ 15, հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով AFP-ին:

Ավելի ուշ պայթյուններ են որոտացել նաեւ Բաղդադի հյուսիսում ոստիկանության բաժանմունքի եւ շուկայի մոտ: Արդյունքում՝ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ ոստիկան, վիրավորվել՝ 9-ը: