Ինդիանապոլիսի Բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են մի քանի գեներ, որոնք արյան անալիզի ժամանակ կարող են ինքնասպանության հակվածության պոտենցիալ բիոցուցիչներ հանդիսանալ:
Գիտնականները հետեւել են բիպոլյար համախտանիշով հիվանդների խմբի գեների ակտիվության մակարդակին : 75 մարդուց ընտրել են 9-ին, որոնց մոտ հետազոտվելու ընթացքում դիտվել են առավել կտրուկ փոփոխություններ: Այդ մարդկանց գեները համեմատել են ավելի հանգիստ վիճակում գտնվողների հետ: Աշխատանքը հրապարակվել է Molecular Psychiatry-ում, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով ScienceNow-ն:
Հեղինակները հայտնաբերել են մի քանի գեներ, որոնց աշխատանքը ուժեղանում է՝ կապված սուիցիդալ մտադրությունների հետ: Այդ գեներից ամենավառ արտահայտվածը SAT1-ն է:





























