Վրաստանի իշխանությունները բացեն թողել տաջիկ լրագրող եւ ընդդիմադիր Դոդոջոն Աթովուլլոեւին, որին ձերբակալել են օգոստոսի 20-ին Թբիլիսիի օդանավակայանում:

Այդ մասին նա հաղորդել է «Ասիա-պլյուս» գործակալությանը, հավելելով, որ արդեն Գերմանիայում է, որտեղ դեռեւս 2002թ քաղաքական ապաստան էր ստացել:

Հիշեցնենք, որ ընդդիմադրին ձերբակալել էին Թբիլիսիի օդանավակայանում օգոստոսի 20-ին՝ տաջիկական իշխանությունների խնդրանքով:

Թբիլիսիի օդանավակայանում տաջիկ ընդդիմադրի են ձերբակալել 

Հուլիսին Աթովուլլոեւին ձերբակալել էին Շերեմետեւո օդանավակայանում: Սակայն շուտով հայտնի էր դարձել, որ նրան թույլ էին տվել վերադառնալ Չեխիա:

Մոսկովյան օդանավակայանում տաջիկ ընդդիմադրի են ձերբակալել 

Նրա նկատմամբ իր հայրենիքում քրեական գործեր էին հարուցվել դեռեւս 2000-ական թվականներին: Տաջիկստանի իշխանությունները դիմել էին Ռուսաստանին, որտեղ բնակվում էր ընդդիմադիր եւ խնդրել էին արտահանձնել նրան: Այդ խնդրանքը չի բավարարվել:

Ընդդիմադիրը Տաջիկստանից հեռացել է 90-ականների թվականներին: