Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարարությունը եւ Միացյալ ջրամատակարարման ընկերությունը կոչ է անում Ուրեկիի բնակչությանը եւ հյուրերին ստուգել խմելու ջրի որակը, ասվում է հատուկ հայտարարությունում, որը տարածվել օգոստոսի 21-ին:

Քանի որ Ուրեկիում ջրամատակարարման ընդհանուր ցանց չկա եւ բնակչությունը օգտվում է արտեզյան ջրհորերից, վերջին օրերին տեղի ունեցած ջրհեղեղների արդյունքում խմելու ջուրը կարող է աղտոտված լինել: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Անհրաժեշտության դեպքում Միացյալ ջրամատակարարման ընկերությունը կարող է ստուգել Ուրեկիի խմելու ջրի որակը:

Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւների արդյունքում մի քանի օր առաջ ջրի տակ են մնացել բնակավայրի փողոցները, տների առաջին հարկերը: Բազմաթիվ հանգստացողներ հեռացել են հանգստավայրից:

Զբոսաշրջիկները փախչում են հեղեղված Ուրեկիից