Մեծ Բրիտանիայում երվորյակ երկու եղբայրներ Մոհամեդ եւ Աֆտաբ Աշգարները բռնաբարության մեղադրանքով կանգնել են դատարանի առջեւ, թեեւ հնարավոր է, որ նրանցից մեկը հանցագործությանը չի մասնակցել: Գենետիկ նյութը, որը հայտնաբերվել է հանցանքի վայրում, երկու եղբայրների ԴՆԹ-ին էլ համապատասխանում է:
Քննիչներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե կնոջը եղբայրներից ով է բռնաբարել: Առաջին հայացքից երկուսն էլ շատ նման են միմյանց, չկա որեւէ հատուկ նշան, որը թույլ կտա մեկին տարբերել մյուսից: Եւ անգամ գենետիկական փորձաքննությունը չի օգնել, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ մեջբերելով Դեյլի Մեյլին:
Սակայն մեղադրող Սանդրա Բեքը դատի ժամանակ խնդրել է երկարաձգել հետաքննությունը, քանի որ դեպքը սովորական չէ, եւ պահանջվում է հետագա աշխատանք, որպեսզի պարզեն, թե միազիգոտ երկվորյակներից ով է հանցագործություն կատարել:
Արդյունքում հերթական դատական նիստը տեղափոխել են դեկտեմբերի 2-ին: Շատ քիչ բան է հայտնի բռնաբարության մասին, որում մեղադրում են երկվորյակներին: հաղորդում են միայն, որ այն տեղի է ունեցել 2011թ. նոյեմբերի 5-ին:





























