Մինչ վերջերս համարվում էր, որ մշտական խառնաշփոթը աշխատանքի վայրում խանգարում է ուղեղի նորմալ աշխատանքին: Դա անդրադառնում է աշխատունակության, արագ կենտրոնանալու կարողության վրա, անընդհատ շեղում են արտաքին ազդակները:
Մինեսոտայի Համալսարանի գիտնականները հավատացնում են, որ դա այդպես չէ՝ հենվելով անցկացված հետազոտությունների վրա: Աշխատանքի վայրում տիրող իրավիճակից հաճախ կարելի է կարծիք կազմել մարդու մասին: Մշտական կարգուկանոնը բնորոշ է բծախնդիր, բայց նաեւ մեծահոգի մարդկանց, ովքեր հակված են ճիշտ սնվելուն:Մարդիկ, ովքեր խառնաշփոթը սովորական երեւույթ են համարում, հաճախ ազատում են իրենց պայմանականություններից, նրանց մտավոր ունակություններն ավելի արագ են արտահայտվում ու ավելի շարժուն են: Նման «թափթփվածների» շրջանում հաճախ կարելի է հանդիպել ստեղծագործ մարդկանց կամ գիտնականների, այսինք մադկանց, որոնք պարզապես ժամանակ ու ցանկություն չունեն կարգուկանոն պահպանել, հաղորդում է «Մեդվեստի»-ն:





























