Նյու Յորքում բնակվող վրացի նկարիչ Ռոման Կրիխելին առաջիկայում վաճառքի կհանի իր հերթական աշխատանքը՝ «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»: Մեկ միլլիոն դոլար արժողությամբ նկարը ձեռք բերել ցանկացողների թվում է նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է Գրուզիա Online-ը՝ վկայակոչելով New York Post-ը:
Պոտենցիալ գնորդների թվում է նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, YouTube-ի համահիմնադիր Չադ Հարլին:
Նշվում է, որ վրացի նկարչի արվեստի գնահատողների թվում են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Լեննի Քրավիթցը:





























