Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ուղղաթիռով հեռացել է «Թորա» բանտից: Նրան բանտից ազատելու կարգադրություն էր տվել Եգիպտոսի դատախազությունը:
Ավելի վաղ քաղաքական գործչի վրայից հանել էին կաշառակերության մեղադրանքը եւ առողջական խնդիրների պատճառով որոշել էին գրավի դիմաց ազատ արձակել: Բանտից նա ուղիղ պետք է գնար տնային կալանքի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Եգիպտոսի դատարանը վճռել է ազատել Հոսնի Մուբարաքին
Մուբարաքին տնային կալանքի կենթարկեն
Այս ընթացքում դատարանը քննում է 2011թ. ցուցարարների սպանությունը, որի գործում ներգրավված է Մուբարաքը: 2012թ. Նա այդ գործով մեղավոր էր ճանաչվել եւ ցմահ ազատազրկման դատապարտվել, սակայն փաստաբանները կարողացել էին հասնել գործի վերանայմանը:





























