Եգիպտոսում ձերբակալել են «մահմեդական եղբայրների» առաջնորդներից եւս մեկին՝ Մուստաֆա Գոնեյմին, հայտնում է Al Arabiya-ն: Նախկինում հաղոդրում էին շարժման մի շարք այլ բարձրաստիճան անդամների ձերբակալության մասին: Բացի այդ, հայտնում են, որ շարժման 5 ակտիվիստներ ձերբակալվել են անօրինական զենք պահելու մեղադրանքով:

Ինչպես ընդգծում է «Gazeta.ru»-ն, Եգիպտոսի իշխանությունները «զայրույթի ուրբաթից» հետո շարունակում են որոնել «մահմեդական եղբայրների» ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ Կահիրեում օգոստոսի 20-ի գիշերը կալանավորվել է «Մահմեդական եղբայրների» գերագույն գաղափարական առաջնորդ Մուհամեդ Բադիան: Անվտանգության աշխատակիցները Բադիային հայտնաբերել էին Ռաբբա ալ-Ադաուիա հրապարակին մոտ գտնվող շենքի բնակարանում, որտեղ նախկինում տեղակայված էր իսլամստների ցրված բանակի ճամբարը:

Կալանավորվել է «Մահմեդական եղբայրների» գերագույն գաղափարական առաջնորդ Մուհամեդ Բադիան