Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2013թ 7-րդ փուլի փակման արարողությունը եւ հրաժեշտի խարույկը:
Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը ողջունել է արիտունցիներին, շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու համար: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ է արել իրենց բնակության երկրներում լինել Հայրենիքի դեսպաններ, հավատարիմ մնալ իրենց ազգային ինքնությանը, ինչպես նաեւ լինել օրինապաշտ քաղաքացի ու լավ մարդ, բարձր պահել հայ ազգի պատիվը:
Արիտունցիներին հայրենասիրական երգերի կատարումներով ոգեւորել է «Հայկազունք» համույթը:
Ծրագրի մասնակիցները երգել են, պարել են եւ ասմունքել հյուրերի համար:
Վերջում արիտունցիները շուրջպար են բռնել ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ:





























