Վորոնեժում ապագա մայրիկ Ալյոնա Պ.-ն օրական մոտ երկու հազար ռուբլի է վաստակում դրական արդյունքով հղիության թեստեր վաճառելով:

Ալյոնան սոցցանցում անվճար հայտարարությունների խումբ է գտել եւ տեղադրել հղիության թեստերի վերաբերյալ իր հայտարարությունը: Կինը որոշել է, որ երկու գծերով թեստի արժեքը պետք է խորհրդանշական լինի` 100 ռուբլի:

«Կատակով որոշեցի «Վ կոնտակտե» սոցցանցում դրական արդյունքով հղիության թեստերի վաճառքի հայտարարություն դնել: Միգուցե կանայք ցանկանային ստուգել, թե իրենց սիրելի տղամարդիկ որքանով են լուրջ տրամադրված: Նույնիսկ չէի սպասում, որ այսքան մեկնաբանություններ ու պատվերներ կլինեն: Միայն երեկ եմ տեղադրել հայտարարությունը, բայց արդեն վեց հատ վաճառել եմ, եւս 18 հատի պատվեր կա», - պատմել է նա Life News-ին:

Ալյոնայի հայտարարության տակ բազմաթիվ մեկնաբանություններ են գրվել: Ոմանք աջակցում են սկսնակ բիզնես-լեդիին, ոմանք` դատապարտում: