«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 23-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողների կողմից ստացված տվյալներն իրացնելիս,   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ խումբը  զննություն է կատարել 1963 թ. ծնված Գուրգեն Զ.-ի տնամերձ հողատարածքում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է   կանեփի 28 բույս, նույն վայրից,  բույսերի տակից, հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 12 գ  չորացված եւ մոտ 18 գ  կիսաչոր կանեփի թփեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զննության ընթացքում Գուրգեն Զ.-ն իր ավտոտնակից կամավոր ներկայացրել է չորացված մոտ 42 գ կշռով կանեփի թուփ եւ հայտնել, որ հայտնաբերված կանեփի բույսերը եւ չորացված զանգվածները ամբողջությամբ պատկանում են իրեն,  աճեցրել է իր օգտագործման համար: 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: