Արմավիրի Նալբանդյան գյուղում օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է դաշտամիջյան ճանապարհից դուրս եկել եւ ընկնել փոսը, ինչի հետեւանքով 15-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























