Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին, ժամը 13.00-ին,  Ագարակ գյուղից բերման է ենթարկվել 1975  թ. ծնված Սոս Ն.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  273 հոդվածի /մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը/ 1-ի մասի եւ 268 հոդվածի 1-ին մասի  /առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը/ մեղադրանքով: