«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Կայարանամերձ հրապարակում օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 162 հասցեում գտնվող գեղեցկության սրահի պատին է բախվել «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























