Երեւանի Տիտոգրադյան փողոցում օգոստոսի 24-ին, ժամը 00.10-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21112»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21112»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: