«ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























