Օգոստոսի 24-ին երթեւեկությունը կարգավորող  ճանապարհային նշանների փոփոխություն է տեղի ունեցել «Տերյան-Հին Երեւանցի» փողոցների խաչմերուկում` «Հյուսիսային պողոտայի Օղակաձեւ հատված».

1. նախկինում թարթող  լուսացուցային համակարգը փոխարինվել է կարգավորող խաչմերուկով,

2. «Հին Երեւանցի» փողոցից դեպի «Օղակաձեւ հատված» երթեւեկությունը շարունակվելու է մնալ միայն աջ ուղղությամբ,

3. «Տերյան-Թումանյան» խաչմերուկից մինչեւ «Օղակաձեւ հատված» աջ մասում կանգառն արգելվում է:

Վերը նշված բոլոր փոփոխությունների համար տեղադրված են համապատասխան նշաններ: