Թբիլիսիում պարեկային ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացու, ով զինված էր ատրճանակով:
Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, հերթապահ մեքենան Զեմո Պոնչիվալի շրջանում մեքենա է կանգնեցրել: Մեքենայում մի քանի անձ է գտնվել: Ուղեւորներից մեկի՝ Ադրբեջանի քաղաքացի Սուլեյման Ա.-ի պահվածքը ոստիկաններին տարօրինակ է թվացել, եւ նրան խնդրել են դուրս գալ «BMW» մակնիշի ավտոմեքենայից:
Խուզարկության արդյունքում Ադրբեջանի քաղաքացու մոտ հայտնաբերվոլ է «Մակարով» համակարգի ատրճանակ: Ավտոմեքենայի միջից առգրավել են նաեւ մարտական 8 փամուշտ:
Անօրինական զենք կրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























