NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 46-ամյա երգիչ Արմեն Ադամյանի մահվան դեպքի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ նա մահացել է սրտի կաթվածից, երգիչը տեւական ժամանակ խնդիրներ է ունեցել սրտի հետ կապված, բայց լուրջ չի վերաբերել դրան։
Մեզ հաջողվեց պարզել, որ Արմեն Ադամյանը դեպքի նախորդ օրը կերուխումի մեջ է եղել շոու բիզնեսի մի անի հայտնի ներկայացուցիչների հետ եւ ալկոհոլ շատ է օգտագործել։ Արդեն երեկոյան, երբ տուն է եկել, ինքնազգացողությունը վատացել է, փսխել։ Առավոտյան իջել է բակ եւ հենց մուտքում մահացել։ Դեպքի վայր ժամանած «Շտապօգնության» աշխատակիցները, ցավոք, ոչինչ չեն կարողացել անել։ Երգիչը մի որդին այս տարի է ընդունվել համալսարան, մյուսը արդեն ուսանող է։ Երեխաներից մեկը եւս սրտի խնդիր ունի, հոր հոգեհանգստի օրը նա վատացել էր եւ տեղափոխել էին հիվանդանոց։
Արմեն Ադամյանի հոգեհանգստի արարողությունը կայացել է Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ներկա էին ներկայացուցիչներ շոու բիզնեսից, հայտնի դերասաններ։ Բոլորը սգում էին սիրելի ընկերոջ եւ լավ երգչի անժամանակ մահը։
Նշենք, որ Արմեն Ադամյանը մասնակցում էր տարբեր համերգների, mրցանակաբաշխությունների, երգում էր նաեւ երեւանյան մի շարք ռեստորաններում՝ կնունքների, ծնունդների, հարսանիքների ժամանակ։ Նա նկարահանվել է «Երգ երգոց» եւ մի շարք այլ հեռուստանախագծերում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին հանկարծամահ է եղել 46-ամյա երգիչ Արմեն Ադամյանը։





























