Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր եւ Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ եւ բանջարաբոստանային տնտեսություններ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: