Մոսկվայում 81 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լիլիա Տոլմաչեւան: Նա մահացել է տեւական հիվանդությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», որին այդ մասին տեղեկացրել է «Սովրեմեննիկ» թատրոնի աշխատակից Եվգենիա Կուզնեցովան:

Լիլիա Տոլմաչեւան Մոսկվայի է «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից էր եւ առաջատար դերասանուհիներից:

Նրա խաղացած դերերը մեծաթիվ չեն: Ամբողջովին թատրոնին նվիրված լինելով՝ ողջ ուժերը վատնում  էր «Սովրեմեննիկ»-ին ի նպաստ, եւ դա նրա գիտակցված ընտրությունն էր: