«Դիլիջան» Ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 19 քառակուսու 4-րդ անտառամասում կկառուցվի հանգստյան համալիր՝ 1,1 հա տարածքով: Նախագծի բնապահպանական եզրակացությունը տեղակայված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
Հանգստյան տունը կառուցում է ռուսաստաբնակ գործարար Լեւոն Ախշարումովը:
Հանգստյան համալիրն ունենալու է հյուրանոցային մասնաշենք եւ 9 քոթեջներ:





























