Իրաքում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհ է դարձել 48 մարդ, եւս ավելի քան 100-ը վիրավորվել է:

Բաղդադում եւ դրա արվարձաններում, ինչպես նաեւ երկրի հյուսիսում տեղակայված մի քանի սունիական քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել: Պայթուցիկ սարքերը տեղադրվել են ավտոմեքենաներում, մարդաշատ վայրերում եւ շուկաներում:  Բացի այդ, մի պայթյուն որոտացել է Բաակուբա քաղաքում՝ շիական հարսանիքի ժամանակ: Նայնավա նահանգում ահաբեկիչները հարձակվել են զինվորականների վրա, ինչի արդյունքում զոհեր կան ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակիչների թվում, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով AFP-ն:

2013-ից ի վեր՝ Իրաքում զոհվել է առնվազն 3600 մարդ: