Թուրքիան կմիանա Բաշար Ասադի դեմ ցանկացած կոալիցիայի՝ անգամ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի արտոնության: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ահեմդ Դավութօղլուն:
«Մենք միշտ ձգտում ենք միջազգային հանրության հետ միասնաբար գործել՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների համաձայն»,-հայտարարել է նա, հավելելով, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ը սիրիական խնդրի լուծում չընդունի, հնարավոր են նաեւ այլ տարբերակների կիրառում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», օգոստոսի 26-ին անգամ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամների զորակցության սիրիական հակամարտությունում օտարերկրյա ներխուժման հնարավորության մասին հայտարարել է նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ցանկանում սիրիական հակամարտության պատասխանատվությունն իր վրա վերցնել:





























