Անհայտ քաղաքացին օգոստոսի 25-ին, ժամը 17.40-ին,  զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Երեւանի Հակոբյանց փողոցի թիվ 57 տան բնակիչ ոմն Արտակ թմրադեղ է օգտագործում եւ ներկայումս էլ պատրաստում է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը  1978 թ. ծնված Արտակ Մ.-ի տան բակից հայտնաբերել է  60-210 սմ բարձրությամբ կանեփանման  4 թուփ:

Ըստ Արտակ Մ.-ի բացատրության` վերը նշված թփերը կանեփի բույսեր են, որոնք ցանել եւ մշակել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: