Օգոստոսի 23-ից  26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 45  դեպքից բացահայտվել է 38-ը, գողության 43 դեպքից` 21-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, իսկ  կողոպուտի` 1 եւ խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու`6,   կողոպուտի` 2 եւ  գողության 4   դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 1 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: